Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Թատրոնների գեղարվեստական ղեկավարներին պետք է փոխել». Արթուր Հայրապետյան

18:45, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
«Թատրոնների գեղարվեստական ղեկավարներին պետք է փոխել». Արթուր Հայրապետյան

Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Թատրոնների գեղարվեստական ղեկավարներին պետք է փոխել: Հարգելի մշակույթի նախարարուհի, պետք է ձեր սիրելի թատրոնը փրկել: Տարիներ շարունակ թատրոններում նույն մարդիկ են աշխատել, արդյունքը թողնում եմ ձեզ, թե ինչ են արել և պետության հաշվին ինչ ներկայացումներ են բեմադրել և ինչ արդյունք է ունեցել.. սկսած փող լվալուց.. դրա մասին թատերագետներն անգամ չեն խոսել, որովհետև թատերագետ էլ չունենք՝ մեկ, երկու հոգի կան, որոնք գրում են կոպեկների հաշվին, բայց դա դեռ այն չէ, որի վրա կարելի է հույս դնել: Մայր թատրոնը ողբալի վիճակում է: Եթե վերջին ներկայացումներից «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումը նայել եք ու բան հասկացել եք, ուրեմն կհաստատեք, որ այդ ներկայացումը գեղի կլուբի մակարդակից էլ ցածր ներկայացում է: Նայեք, թե թատրոնների գեղարվեստական ղեկավարները ինչպես են ապրում, ինչպես են ապրում դերասանները, որոնք եթե գեղղեկի հետ մտերմիկ հարաբերությունների մեջ չեն, հնարավոր է տարիներով դեր չունենան: Մայր թատրոնում տեսեք քանի դերասան կա, և.. ինչ են անում այդ հարյուրավոր դերասանները.. տարիներով մի դեր չեն խաղում: Նայեք ու կտեսնեք, թե ինչ շքեղության մեջ են գեղարվեստական ղեկավարները ապրում, իսկ ինչ թշվառության մեջ են ապրում հազիվ գոյություն քարշ տվող դերասանները: Անգամ սերիալներ նկարող ռեժիսոր-պրոդյուսեր-ներն են դերասանների հաշվին հարստանում.. Ինչ եմ ուզում ասել, որ նավթալինոտ ու մատածողությունը կարծրացած գեղարվեստական ղեկավարներին թատրոններից հեռացնելու ժամանակն է, պետք է թատրոններում երիտասարդ բեմադրող ռեժիսորներ աշխատեն ու թատրոնը պետք է նոր շնչով լցվի, որի հիմքում թատրոնները կրկին կվերածնվեն: Բավական է թատրոնները իրենց գեղղեկերի շնորհիվ՝ ապաշնորհ փեսա, աղջիկ, տղա-ները դարձնեն իրենց հոր դյուքանը:
     Շնորհքով դերասաններ շատ ունենք, որոնց չեն «օգտագործում», փոխարենը գեղարվեստական ղեկավարները թատրոն են ճխտել իրենց ապաշնորհ տղաներին, աղջիկներին, փեսաներին.. օդից բաներ չեմ ասում, դուք էլ, որ մի քիչ բզբզաք, կհասկանաք, ինչ եմ ասում։ Ինչու Գյումրու, դրամատիկական թատրոնի մասին նույն կարծիքը չունեմ, որովհետև Գյումրու դրամատիկական թատրոնը ապրում է։ Դուք դա էլ կարող եք հաստատել.. մարդիկ աշխատում են ու անգամ իրենց ներկայացումներում ներգրավվում Երևանում բնակվող դերասաններին, ինչը ողջունելի է.. ինչ խոսք։ Ինչպես է պատահում, որ Գյումրու դրամատիկական թատրոնը կարողանում է հրաշալի ներկայացումներ բեմադրել, այստեղ՝ Մայր թատրոնը (հատկապես)՝ ոչ.. կամք ու ցանկություն չկա, որովհետև նախկինում անգամ շատերին ասել են, թե ինչ բեմադրեք, ինչպես որ ասվեց՝ «Պեպո»-ի առիթով.. խեղճ ու կրակ «Պեպո»-ն էլ բեմի վրա վիժեց։

| | |
2159 | 0