Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Հեղափոխություն՝ ՖԻԴԵ-ում. Իլյումժինովը հեռացվեց

15:50, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
Հեղափոխություն՝ ՖԻԴԵ-ում. Իլյումժինովը հեռացվեց

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովն զբաղեցրած պաշտոնից 18 ամսով հեռացրել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովին։ Էթիկայի հանձնաժողովի անդամները համարում են, որ նա խախտել է կազմակերպության օրենսգիրքը։ Հեռաված 18 ամիսներից 12-ը համարվում են պայմանական՝ 2 տարի փորձաշրջանով։ Փաստացի պաշտոնյան հեռացված է 6 ամսով՝ 2018-ի հուլիսի 13-ից 2019-ի հունվարի 12-ը։

Նշենք, որ էթիկայի կոմիտեն դիտարկել է կազմակերպության փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսի բողոքը և որոշել, որ Իլյումժինովը 2017-ի մարտից 2018-ի ապրիլ մի քանի անգամ խախտել է կազմակերպության օրենսգիրքը՝ իր հետաքրքրություններն ավելի վեր դասելով կազմակերպության հետաքրքրություններից։ Հանձնաժողովը պնդում է, որ Իլյումժինովը կեղծ հայտարարություններ է արել և հրաժարվել է լքել պաշտոնը, ինչը հարված է հասցրել ՖԻԴԵ-ի հեղինակությանը։

| | |
3088 | 1