Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կան ներքին և արտաքին ուժեր, որոնք չեն կարողանում հանգիստ ընդունել մեր հաջողությունները». Ալիև

15:05, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
«Կան ներքին և արտաքին ուժեր, որոնք չեն կարողանում հանգիստ ընդունել մեր հաջողությունները». Ալիև

Հանցավոր խմբավորումը ցանկանում էր խախտել Ադրբեջանի կայունությունը: Այս մասին՝ խոսելով Գյանջայի իրադարձությունների մասին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Գյանջայում արյունալի հանցագործություններն իրականցվել են կրոնական կարգախոսի ներքո, և այդ հանցագործությունը դեմ է իսլամին: Նրանք, ովքեր ցանկանում են արյունալի հանցագործությունները կապել կրոնի հետ, մուսուլման չեն և կկրեն իրենց պատիժը: Ադրբեջանի ժողովուրդն ապրում է խաղաղ պայմաններում, սակայն կան ներքին և արտաքին ուժեր, որոնք չեն կարողանում հանգիստ ընդունել մեր հաջողությունները: Նրանք սադրող և կեղտոտ քարոզարշավ են իրականացնում մեր դեմ: Մասնավորապես, երկար տարիներ մեր դեմ սևացնող քարոզարշավ էր տարվում միջազգային ԶԼՄ-ներում»,- ասել է նա:

6694 | 4
Facebook