Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա ո՞ւր մնաց հանցագործության համար նախատեսված պատասխանատվությունը և պատիժը». Ոսկան Սարգսյան

14:30, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
«Բա ո՞ւր մնաց հանցագործության համար նախատեսված պատասխանատվությունը և պատիժը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Պետությունից մեծ փողեր գողացածները, հարկեր թաքցրածները քննությամբ բացահայտված վնասը վերականգնում են, քրեական գործը կարճվում է: Բա ո՞ւր մնաց հանցագործության համար նախատեսված պատասխանատվությունը և պատիժը: Այդ դեպքում մնում է պետությունից նորից գողանալու գաղթակղությունը՝ հուսալով, որ չեն բռնվի, բռնվելու դեպքում էլ վնասը կփոխհատուցեն, կպրծնեն: Եթե վաղը ես բանկ թալանեմ ու մի քանի օր անց ինքնակամ վերադարձնեմ գողոնը, ինձ չե՞ն դատելու: Պետք է հայտարարել ֆինանսական համաներում, ով որոշակի ժամանակահատվածում մեղայականով ներկայացավ,վնասը հատուցեց, նա չի դատվի, եթե քննությամբ է բացահայտվում ֆինանսական հանցագործությունը, ապա մեղավորը քրեական պատասխանատվության ենթարկվի:

5265 | 1
Facebook