Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

«Մուծվելու» ավանդույթը վերադառնում է. Փեթակի Վարուժի սանիկը՝ ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ. «Ժամանակ»

10:10, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
«Մուծվելու» ավանդույթը վերադառնում է. Փեթակի Վարուժի սանիկը՝ ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումներին մենք անդրադառնում ենք գրեթե ամեն օր։ Նախօրեին անդրադարձել էինք ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետ Կարեն Կարապետյանի հետ կապված սկանդալին։

Պարզվում է՝ հեղափոխությունից հետո նրա տեղակալ նշանակված Դավիթ Օհանյանը ոչնչով չի զիջում իր պետին։ Դավիթ Օհանյանը «Փեթակ» առևտրի կենտրոնի Վարուժան Գրիգորյանի՝ Փեթակի Վարուժի սանիկն է։ Օհանյանին ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ նշանակել է տվել անձամբ Փեթակի Վարուժը՝ Դավիթ Անանյանի միջոցով։ Իսկ նրա նշանակման լոբբինգով զբաղվում էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։

Դավիթ Օհանյանը ոչ պակաս կոռումպացված է, ով համակարգ հետ է բերում հին բարքերը և գործի դնում կոռուպցիոն սխեմաներն ու «մուծվելու» ավանդույթը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6239 | 0