Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել

01:10, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել

Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել:

Ամսագիրը հոդված է հրապարակել «4 խաչակիրներ, ովքեր վառ են պահում ժողովրդավարության մասին երազանքը» վերտառությամբ։

Հոդվածում առաջին խաչակիրը Նիկոլ Փաշինյանն է:

«Իմ ժողովրդի սերն ստիպել է ինձ դուրս գալ իմ հարմարավետ գրասենյակից և 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանի մեջ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարության դեմ: Առաջին հերթին, ես ցանկանում էի տեսնել իմ հայրենիքի և ժողովրդի ազատությունն ու երջանկությունը: Ես ասում էի՝ եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց, իսկ իշխանությունը չփոխի, ես կհեռանամ քաղաքականությունից»,- պարբերականը մեջբերում է Փաշինյանի խոսքը:

Բացի այդ, վարչապետը հիշեցրել է, որ առաջին օրվանից շարժումը հայտարարել է այն մասին, որ բռնություն չի գործադրի ինչ-որ մեկի հանդեպ, եթե անգամ անձամբ բախվի դաժանության։

«Ես ամբիոնից ասում էի՝ մենք կառաջնորդվենք աստվածաշնչյան պատվիրանով․ եթե ինչ-որ մեկը հարվածի այտիդ, ապա ձախն էլ դեմ տուր։ Մենք գիտեինք, որ երբեք չենք զիջի»,- հավելել է ՀՀ վարչապետը:

Բացի ՀՀ վարչապետից, ամսագիրը ժողովրդավարության խաչակիրներ է անվանում Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեմային, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետություն դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսին:

| | |
21689 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Vardges
Vardges 09:14, 13.07.2018
Varchapet unenq molorak@ chuni,hpart enq dzeznov