Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձվի մեջ մազ փնտրելու ձեր բոլոր փորձերը ձախողված են, պարոնայք». Արթուր Սաքունց

18:10, հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ.
«Ձվի մեջ մազ փնտրելու ձեր բոլոր փորձերը ձախողված են, պարոնայք». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքում գրել է.

Դե ինչ, սպասում եմ Սերժ Սարգսյանին և K* որպես ՀՀ-ում ամենաեվրոպական քաղաքական գործիչ, իսկ Նիկոլ Փաշինյանին եվրոպական դիվանագիտական կուլուարներում որպես պրոռուսական գործիչ ներկայացնելու ջանքեր գործադրած վերլուծագանգերի նվնվոցներին ու «մտքի գոհարներին»:

Քաջություն կունենա՞ք, գոնե հիմա հրապարակավ կամ թեկուզ հենց Ձեզ հայտնի կուլուարներներում ընդունել սեփական գիտակցաբար սխալ ներկայացված «պրոգնոզներն» ու գնահատականները:

«Ձվի մեջ մազ փնտրելու» Ձեր բոլոր փորձերը ձախողված են, պարոնայք, Դուք այլևս անելիք չունեք քաղաքական դաշտում, բացի սեփական անբարո, քաղաքակրթական արժեքներից զուրկ էգոիստական ծրագրերի ձախողումից դժգոհելուց:

Սլաբո՞:

7756 | 1
Facebook