Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավոր է՝ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի». Սերգեյ Մկրտչյան

11:45, հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ.
«Հնարավոր է՝ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի». Սերգեյ Մկրտչյան

Երևանի ավագանու այսօրվա նիստից հետո «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀԿ-ն չի առաջադրի քաղաքապետի թեկնածու: Հարցին՝ «Երկիր Ծիրանի»-ի հետ համատեղ թեկնածու առաջադրելու քննարկումներ եղե՞լ են, պատասխանել է՝ ոչ:

Լրագրողների հարցերին է պատասխանել նաև ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանը: «Առայժմ չենք տեսնում Տարոն Մարգարյանին փոխարինող»,- ասել է նա:

«Հնարավոր է՝ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրի, դա իմ կարծիքն է»,- շարունակել է ՀՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ այսօրվա նիստում որոշվեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել հուլիսի 16-ին:

Տեղեկացնենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները, ընտրությունը կատարում է ավագանին իր շարքերից։

Սակայն ՀՀ կառավարությունն իրավունք ունի կրճատել գործող ավագանու լիազորությունները կամ ցրել ավագանին, եթե քաղաքապետի քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

4906 | 2
Facebook