Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել հուլիսի 16-ին

10:45, հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ.
Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել հուլիսի 16-ին

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո 3-րդ աշխատանքային օրը հրավիրվում է արտահերթ նիստ, որտեղ որոշվում է արտահերթ ընտրության օրը: Այսօր այդ նիստը գումարվել է:

Քիչ առաջ «Ելք»-ն առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրությունը կազմակերպել օգոստոսի 8-ին: ՀՀԿ-ն այլ առաջարկ ունի. «Առաջարկում ենք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2018-ի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

«Առաջին հայացքից թվում է՝ քաղաքապետի արտահերթ ընտրության օր ու ժամ ենք որոշում, բայց խնդիրն ավելի խորն է: Ժամկետները բավականին կարճ են ու մենք որոշում ենք 30 օրվա ընթացքում քաղաքապետի ընտրության օրը մեր շրջանակներում: Եթե առաջադրում չի լինում, մոտավորապես 44 օրվա ընթացքում նշանակվում են արտահերթ ընտրություններ: Այսօր հուլիսի 12-ն է և, եթե այդ ժամանակահատվածը կարճ է ստացվում, ապա ընտրություններն ընկնում են օգոստոսին»,- ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով առաջարկում էր արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ին: «Ամսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, ընտրելով 30 օր և քվեարկության օրը դնելով օգոստոսի 8-ին, կառավարությունը կկարողանար ժամկետը կրճատել և ընտրություն նշանակել 44 օրվա ընթացքում և ընտրությունը կընկներ կամ սեպտեմբերի 16-ին կամ այդ ամսվա ամսվա վերջին կիրակի օրը: Եվ քարոզարշավը կլիներ սեպտեմբերին, և հնարավոր կլիներ ընտրական գործընթացը կազմակերպել: Օգոստոսն այն ենթակառուցվածքները, որոնք պետք է աշխատեն ընտրությունների կազմակերպման համար՝ հանձնաժողովի անդամներ, տպագրություն, հազար ու մի հարց չափազանց դժվար կլինի իրականացնել օգոստոսին»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ունեն լծակներ՝ ՀՀԿ-ի սաբոտաժը շրջանցելու:

| | |
2795 | 0