Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Լուրեր են տարածվել, որ Հայաստանի պետական պատկերասրահից որոշ նկարներ են անհայտացել և դրանց փոխարեն զետեղել են պատճեններ». Դանիել Երաժիշտ

01:15, հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ.
«Լուրեր են տարածվել, որ Հայաստանի պետական պատկերասրահից որոշ նկարներ են անհայտացել և դրանց փոխարեն զետեղել են պատճեններ». Դանիել Երաժիշտ

«ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է» շարքից
     Լուրեր են տարածվել, որ Հայաստանի պետական պատկերասրահից որոշ նկարներ են անհայտացել, և դրանց փոխարեն զետեղել են պատճեններ: ԱՆԿԱԽ ԱՅԴ ԼՈՒՐԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ակամա հիշեցի հետևյալ պատմությունը:
     1945 թվականին Ամստերդամի բանտ բերեցին հոլանդացի նկարիչ Հան վան Մեյեգերենին: Նրան մեղադրանք էին ներկայացրել Յան Վերմեյերի, Փիթեր դը Հոխի կտավները Հիտլերի զինակից Գյորինգին վաճառելու համար, ինչը հավասարազոր էր հայրենիքի դավաճանությանը: Սակայն հարցաքննությանը նա խոստովանել էր, որ վաճառել է ոչ թե բնօրինակները,այլ իր իսկ կեղծած նկարները: Եվ ոչ մի փորձագետ չէր նկատել կեղծիքը, ավելին. որոշ արվեստաբաններ հրաշք էին համարել: Մինչդեռ քննիչները չհավատացին: Եվ Մեյեգերենը ստիպված եղավ ապացուցել: Բանատախուց բերեցին իր պահանջած վրձինները և այլ պիտույքներ: Այս անգամ նա նկարում էր ոչ թե փող վաստակելու կամ ինքնահաստատվելու, այլ կյանքը փրկելու համար:Եվ, ինչպես վկայում է Մ. Լիբմանը, նա նկարեց իր վերջին՝ յոթերորդ « Վերմեյերը», այսինքն փայլուն կերպով կեղծեց «Քրիստոս օրինաց վարդապետների մոտ» նկարը: Մեյեգերենը հաղթեց, շուտով պիտի ազատվեր, սակայն նսեմացումներից և խղճի «խայթոցներից» նրա սիրտը պատռվեց: Պարզվեց, որ այդ հանճարեղ կեղծարարը ստիպված էր բռնել կեղծիքների ճանապարհը: Շահախնդիր փորձագետներն ամեն կերպ խոչընդոտում էին նրա առաջխաղացմանը, և նա որոշեց մի լավ «դաս» տալ նրանց: Բացի այդ, նա, Սալյյրիի պես, ձգտում էր հանճարներին հասնել, ինքնահաստատել: Վերջին հարվածը նա ստացավ ՈՍԿՈՒՑ: Տիեզերական գույների վարպետը ի վերջո, բոլոր գույներին գերադասեց ԴԵՂԻՆԸ: «Վերադառնալով» Հայաստան, նշենք, որ փառք Աստուծո, մեր գեղանկարիչներն ազատ են և անկախ,՝ ինչ ուզենան, կանեն: Այնպես, որ կրկին անգամ համոզվում ես,որ այնուամենայնիվ, «ՄԵՐՆ ՈՒՒՐԻՇ Է»:

| | |
3890 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am