Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու նկատմամբ սպանության սպառնալիքի մեղադրանքով

19:05, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու նկատմամբ սպանության սպառնալիքի մեղադրանքով

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ:

Այսպես, 2018թ. հուլիսի 8-ին Ա. Սարգսյանը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև:

Այնուհետև, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:

Կատարվում է նախաքննություն:

| | |
5236 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ.Քաղաքացի
ՀՀ.Քաղաքացի 23:33, 11.07.2018
Այ նախկին ղեկավարներ, նյուժելի ոչ մեկտ մի նորմալ ախպեր չունեցաք, որով հպարտանայիք:
Aro
Aro 08:08, 12.07.2018
Hima gaparyan vovan kasi sarqum en...Aysqan tari sarqel eq,vochinch es angam el duq sarqele teseq....lav a?