Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս». Լևոն Շիրինյան

15:25, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
«Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երբ նայում ես Երրորդ Հանրապետության գլխավոր դերակատարների, նրանց հարազատների, թերմացքներից օգտվածների, մանավանդ ուժային կառույցներում ճարպակալածների հոխորտանքներին, վերջին շրջանում անմեղսունակի տեսքով, չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս: Պարզվում է՝ ուղեղից այս ճարպակալածները Հայաստանը կողոպտել են մինչև վերջին թելը՝ հանուն հայ ժողովրդի: Ըստ էության, պետականության ՍԱԲՈՏԱԺԸ իրենց առաջնորդ- բոնզերի ղեկավարությամբ կազմակերպել են հանուն Տիգրան Մեծի կայսրության, սակայն ստորաբար մոռանում են գողոնը վերադարձնելու մասին, զինաթափվելու մասին և նման այլ բաների մասին: Երբ տեսնում ես այդ որկրամոլների ողորմելի ֆիզիոնոմիան, մտածում ես, որ սրանց ուղեղին չի հասել, որ իրենց Հայաստանն այլևս չկա, որ իրենք վաղուց պատմության աղբանոցում են իրենց սուտ գեներալներով և օտարահպատակ առաջնորդներով՝ ուռած դեմքերով»:

| | |
14917 | 0