Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց

13:45, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
Քիչ առաջ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների: Նման իրավիճակը հասարակական լայն հնչեղության շնորհիվ գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և լայնորեն լուսաբանվում են բոլոր կողմերի դիրքորոշումները: Պետության և հասարակության համար այս կարևորագույն խնդրով մտահոգ անձինք իրենց գործողություններով, երբեմն հատում են օրինականության սահմանները, ինչը չի կարող անտեսվել իրավապահ մարմինների կողմից:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2018 թվականի հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանության սպառնալիքներ հնչեցրած անձինք ՀՀ քաղաքացիներ Ա.Բ-ն և Ա.Ա-ն են:

2018 թվականի հուլիսի 6-ին Ա.Բ-ն և Ա.Ա-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որտեղ որպես կասկածյալ ցուցմունք են տվել, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որևէ զենք չունեն, որևէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ և տարվում է բացառապես օրինականության սահմաններում: Նշված անձինք նաև հայտարարել են, որ զղջում են կատարվածի համար և անընդունելի են համարում նման վարքագիծը:

Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել ՀՀ նշված քաղաքացիների բնակության հասցեներում, որոնց արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ոչինչ չի հայտնաբերվել: Ա.Բ-ի և Ա.Ա-ի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին` իրենց իրավունքների համար պայքարել բացառապես օրինականության դաշտում և զերծ մնալ բռնության, հարկադրանքի որևէ դրսևորումից:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

| | |
17790 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ARMENIEN AHNENERBE
ARMENIEN AHNENERBE 14:01, 11.07.2018
De menqel haytararum enq yete'' Amulsari hanqe shahagorcwi, appa duq ayn shamanak ktesneq Ahabekchutyune inch ban e. Isq owqer porcen im Ariakan Hay Azgis tunaworel nranq Klikwidacwen. Lsar Wnco inch asaci, u chporceq Hay Azgis waxecnel, teche AAC-i amboxj kazmi hamar shat wat hetewanqner kunena, yete yes hratarakem im tramadrutyan tak exac nyutere, duq bolort khaytnweq Tushonki kargawichaum.
Manvel ******
Manvel ****** 14:04, 11.07.2018
Amulsare shahagorsvi jhoxovurde votqi khelni lseciq ?Pashinyan zgush kmnas
hayer miatseq sik.tiratsnenq es antiqrist jhud b.ozi txerqin
hayer miatseq sik.tiratsnenq es antiqrist jhud b.ozi txerqin 14:28, 11.07.2018
Por.nik kgbits urish spaseliq vaxuts chuni hay azg@
Ay put.ankeq merdik irents tunn en pashpanum angliayi jhudnerits
Duq es inch eq anum ????
De duq el lseq....nikolay vavaevich@ shutov sik.tir e linelu
Duq el datvelu eq petakan davachanutsyan hamar
Du vor sents ushadir eq..... lriv grarumnerin
Ba estex hay azg en qrfum....kron u astvats en qrfum
Da dzez chi verabervum ??????
Inchi duq hay cheq ?????
Ba inch eq ??????
Duq el eq xtatsrats katov tstsox jhud ????
Mtatseq duq shat qich zhamanak uneq