Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«ԱԺ ընտրություններից հետո էս «հերոսը», դեռ դատվածությունը չմարած, «ընտրվեց» Ճամբարակի քաղաքապետ». Նարինե Ղալեչյան

02:05, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
«ԱԺ ընտրություններից հետո էս «հերոսը», դեռ դատվածությունը չմարած, «ընտրվեց» Ճամբարակի քաղաքապետ». Նարինե Ղալեչյան

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը շարունակում է հին իներցիայով աշխատել։
     Դժվարանում են նույն մարզի՝ Ճամբարակի քաղաքաքապետ Վազգեն Ադամյանի արարքին իրավական պատշաճ գնահատական տալ։ Դատարանը որոշել է, որ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, Ճամբարակի 20/24 տեղամասում, իմ՝ լրագրողիս, գործունեությունը չի խոչընդոտվել։ Արձանագրել էի, թե ինչպե՞ս է «հերոսը» բացահայտ ուղղորդում ընտրողին՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկել։ ՀՀԿ-ի օգտին քրտնաջան աշխատող այս հերոսն ու իր ընկերը՝ Սամվել Նադարյանը, թեքվեցին ու սկսեցին հայհոյել և հեգնել ինձ։ Էս «արդար» դատարանն էլ, երևի իրենց համայնքի ԴՈւԽՈՎԻՆ չի կարող նեղացնել ու մերժել է մեր հայցը, հիմնավորելով, որ տեղի ունեցածից հետո լրագրողը չի լքել տարածքն ու շարունակել է աշխատել, դա նշանակում է, որ չի խոչընդոտվել նրա աշխատանքը։ Իսկ ընտրողի նկատմամբ ճնշում գործադրելու հայցը բավարարել է՝ նրան տուգանելով 500 հազար դրամ։ Բանն այն է, որ ԱԺ ընտրություններից հետո էս «հերոսը», դեռ դատվածությունը չմարած, «ընտրվեց» Ճամբարակի քաղաքապետ։ ՀՀԿ վերնախավը երևի պարգևատրեց նրան, իրենց օգտին «մաքուր» աշխատելու և ձայներ ապահովելու համար։ Դատարանից ստացած մերժման բարաթն ու փողոցի վարք դրսևորած Ճամբարակի քաղաքապետի այդ օրվա պահվածքի մասին պատմող ռեպորտաժը կկցեմ ներքևում։ Մինչև այդ Նիկոլ Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին, Ararat Mirzoyanին, Tigran Avinyanին, Ishkhan Saghatelyanին, Daniel Ioannisyanին հուշեմ, որ առաջիկա ընտրություններին ուշադրությունից դուրս չթողնեք նաև, դատվածությունը չմարած, բայց քաղաքապետ «ընտրված» այս հերոսին։ Այս համայնքն ու առհասարակ, Գեղարքունիքի մարզն աչքի էր ընկնում ընտրություններին՝ բացասական առումով

| | |
10309 | 0