Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«ՀՀ նախկին ղեկավարությունը այնպես էր ներկայացնում ու բանտիկը կտրում, ասես՝ իրենց տատիկի ստացած ժառանգությունից են կառուցում». Ստյոպա Սաֆարյան

01:00, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
«ՀՀ նախկին ղեկավարությունը այնպես էր ներկայացնում ու բանտիկը կտրում, ասես՝ իրենց տատիկի ստացած ժառանգությունից են կառուցում». Ստյոպա Սաֆարյան

Լիդիանը այսպիսի հաշվետվութուն է ներկայացրել: Լևոն Գալստյան-ը, Tehmine Yenoqyan-ը ու այլ ընկերներ կարող են ասել իրականության մասին, բայց այս ամենը ինձ մի այլ հայացքից երևաց: Եթե Լիդիանն արել է, վստահ եմ, ոչ մեկ տեղյակ էլ չի եղել, որ դա նա է արել: Տեղի իշխանություններն ու ՀՀԿ-ական պատգամավորը վերմակը իրենց վրա քաշած կլինեն: Պատգամավոր եղած ժամանակ բյուջեները քննարկելիս ապշում էի, որ բազում-բազում ենթակառուցվածքներ ու նման բաներ կառուցվում էին դոնորների՝ ԵՄ ու այլ, տրամադրած միջոցներով: ՀՀ նախկին ղեկավարությունը այնպես էր ներկայացնում ու բանտիկը կտրում, ասես՝ իրենց տատիկի ստացած ժառանգությունից են կառուցում: Ու մարդիկ տոտալ այդպես էլ չէին իմանում, թե ԱՄՆ-ը, ԵՄ-ը ինչ խոշորագույն հումանիտար ու զարգացման ծրագրեր էին իրականացնում, քանի որ դրանցից շատերը մտնում էին բյուջե ու դուրս գալիս որպես ՀՀԿ-ի լավ կառավարման ապացույց: Հիշեցի, դրա համար գրեցի:

| | |
5470 | 0