Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մահվան ելքով վթար Տավուշում. զոհվել է զինծառայողի կինը, կա 6 վիրավոր

00:45, չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ.
Մահվան ելքով վթար Տավուշում. զոհվել է զինծառայողի կինը, կա 6 վիրավոր

Տավուշի մարզում հուլիսի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 19։15-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 35 PV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի «Եղնիկասար» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շուրջ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից:

Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 6-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի հիվանդանոց։ Վիրավորներից երկուսին ձորից դուրս են բերել փրկարարները։

Փաստի առիթով Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն է, վիրավորները՝ նրա քույրն ու 2 անչափահաս երեխաները, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

| | |
7789 | 0