Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ծանրամարտ. Ռաֆիկ Հարությունյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19:55, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
Ծանրամարտ. Ռաֆիկ Հարությունյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 3 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ մտավ 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 145 կգ և հրելով 179 կգ, երկամարտի 324 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Պոկում վարժությունում մեր ծանրորդը, հաջող կատարելով 2 մոտեցում, 4-րդն էր, իսկ հրում վարժությունում, հաջող կատարելով 2 մոտեցում՝ 2-րդը։ Այս քաշային կարգի հաղթող դարձավ Լատվիայի ներկայացուցիչ Սուհարես Ռիտվարսը՝ երկամարտի 336 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Իրանը ներկայացնող Սոլթանի Հոսեյնին՝ երկամարտի 326 կգ արդյունքով։

77 կգ քաշային կարգի արձանագրությունը
77 կգ քաշային կարգի արձանագրությունը
77 կգ քաշային կարգի պատվո հարթակը
77 կգ քաշային կարգի պատվո հարթակը
| | |
956 | 0