Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու բազմամյա արգելքը». AzeriDefence

16:55, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
«Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու բազմամյա արգելքը». AzeriDefence

Ֆրանսիայի իշխանությունները չեղարկել են հայրենական արտադրության ռազմաարդյունաբերական ընկերությունների համար Ադրբեջանին զենքի վաճառքի բազմամյա արգելքը: Այս մասին հաղորդում է AzeriDefence կայքը:

«Պաշտոնական Փարիզը չեղարկել է ֆրանսիական ընկերությունների համար Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը: Այդ երկրի ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն սկսել են մարքեթինգային աշխատանքները»,- գրում է կայքը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:

Բացի այդ, ադրբեջանական կայքը գրում է, որ սեպտեմբերի 25-27-ը կայանալիք ADEX-2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական համալիրը կներկայացվի ընդլայնված ձևաչափով:

«Մասնավորապես, ADEX-2018-ի ժամանակ կցուցադրվեն այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ MBDA Systems, CIFAL Group, Naval Group, Airbus Defense, Etienne Lacroix, Nexter Systems, Proengin, Thales և այլք»,- ասվում է կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ը էմբարգո էին սահմանել Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի նկատմամբ՝ 1990-ական թթ. սկզբից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված:

| | |
7714 | 1