Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել». Վանաձորի քաղաքապետը՝ Էդմոն Մարուքյանին

16:05, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
«ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել». Վանաձորի քաղաքապետը՝ Էդմոն Մարուքյանին

«Երևանի քաղաքապետը հրաժարական տվեց... Հերթը Վանաձորի քաղաքապետինն է»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր կատարել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն մարուքյանը: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սոցկայքի իր էջում կոշտ արձագանքել է Մարուքյանի գրառմանը: «Իմ օլիմպիական համբերությունը համառորեն չարաշահող քաղաքական դաշտի՝ իրենց осетрина-ի տեղ դրած շերեփուկներին և օժանդակ բանվորուհիներին, որոնք ընտանեկան «սոխակի» դեր են կատարում, ուզում եմ հիշեցնել, որ օդում պտտվող համառ լուրերի համաձայն, ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել... դուք իգնոր վիճակից մի հատ դուրս եկեք, նոր հրաժարական պահանջեք...
     Հ.Գ. Ինչ հիշաչար մարդիկ դուրս էկաք, երկու տարի ա չեք մարսում ձեր պարտությունը...»,- գրել է Վանաձորի քաղաքապետը:

Էդմոն Մարուքյանի արձագանքը չի ուշացել. նա կոչ է արել քաղաքապետին հրաժարական տալ. «ՀՀԿ-ի վանաձորյան թերմացքը փորձել է անդրադառնալ իր հրաժարականի մշտական պահանջին... Լավ կանեք ՀՀԿ ֆեյսբուքյան գրագիրներին սաստեք, թե չէ ինձ վրա հարձակվելուց Ձեր մանդատագող բնույթը չի փոխվում... Սպասում ենք հրաժարականիդ դիմումին»։

24513 | 1
Facebook