Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

13:35, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնությունը Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել.

«Տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահի դրությամբ ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով, Մայր Աթոռի տարածքից հեռացրեց «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներին, ովքեր արդեն մեկ ամիս է պայքարում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:

Հիշեցնենք, որ այսօր կարգապահական հանձնաժողովում քննարկելու են Կորյուն աբեղային կարգալույծ անելու հարցը, ուստի Մայր Աթոռի տարածքից նախաձեռնության անդամներին հեռացնելն ուներ իր նպատակը: Այն է՝ հեռու պահել շարժման մասնակիցներին, հեռացնել նրանց Մայր Աթոռի տարածքից, որպեսզի Հայր Կորյունին կարգալույծ անելուց հետո չնայեն վերջինիս աչքերին, քանի որ ոչ մի հիմք չկա նրան կարգալույծ անելու:

Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում արթնանալ, ոտքի կանգնել, միանալ մեզ և միասին պայքարենք անարդար, անազնիվ, փողասեր, ուխտադրույժ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ: Միացե՛ք»

| | |
5986 | 0