Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի մինչև հուլիսի 25-ը». ՀՔԾ պետ

12:20, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
«Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի մինչև հուլիսի 25-ը». ՀՔԾ պետ

«Ես չեմ կարծում ՀՔԾ պետն այն անձն է, որը պետք է մեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը»,- այսօր Կառավարությունում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նոր հարցեր առաջացրե՞լ է և գործին առնչվող հարցեր ի հայտ եկա՞ն, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի ցանկանում հիմա պատասխանել այդ հարցին: Նա նշեց, որ ՀՔԾ–ն մինչև հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին կսպասի հարցաքննության, ով հրավիրվել է վկայի կարգավիճակով:

Հաջորդ հարցին, թե ՀՔԾ-ն բազմաթիվ քրեական գործերի ընթացք չի տվել կամ «ջրել է», որոնցից է օրինակ 2015 թվականին լրագրողների նկատմամբ կատարված բռնությունն «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, որի հետ կապված մինչ այսօր որևիցե բարձրաստիճան պաշտոնյա չի պատժվել, և արդյոք հույս ունենա՞նք, որ այդ գործով որևէ տեղաշարժ կլինի՞, Ս. Խաչատրյանը պատասխանեց.

«Աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ և ձեռք բերված ապացույցների հիման վրա կտրրվեն օբյեկտիվ գնահատականներ»:

Դիտրակմանը, թե երեք տարի շարունակ ապացույց ձեռք չի՞ բերվել, պաշտոնյան ասաց. «Ես այս պահին ապացույցների մասին չեմ ցանկանում խոսել, բայց համոզված եղեք՝ այդ ապացուցների գնահատման արդյունքում, հավատացած եղեք, կկայացվեն օբյեկտիվ որոշումներ»:

Արդյոք բարձրաստիճան այլ պաշտոնյաններ հրավիրվե՞լ են հարցաքննության, հարցին էլ պատասխանեց՝ այո, հավելելով, որ անուններ չի ցանկանում նշել:

| | |
3521 | 0