Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ազգային, պետական, պետականաշին ու պետականամետ մտածողությունը մեր ազգի մեծ մասի մոտ բացակայում է». Արման Հայրապետյան

01:10, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
«Ազգային, պետական, պետականաշին ու պետականամետ մտածողությունը մեր ազգի մեծ մասի մոտ բացակայում է». Արման Հայրապետյան

Հիշո՞ւմ եք Տարոն Մարգարյանի, Մասիսի քաղաքապետի, մանվել գրիգորյանի և այլոց օգտին անցկացված հավաքները։ Տասնյակ, անգամ հարյուրավոր մարդիկ էին հավաքվում, ովքեր փորձում էին հիմնավորել նրանց լավ քաղաքապետ լինելը,ազատ արձակվելու անհրաժեշտությունը կամ այլ բան և որպես փաստարկ նշում սույն պաշտոնյայի իրենց օգնելը։ Բոլորը խոսում էին իրենց նեղ, անձնական շահի մասին։ Մեկը պատմում էր, որ ամուսնուն աշխատանքի ա տեղավորել, երկրորդը՝ որ իր երեխայի դեղերի գումարով ա օգնել, երրորդը՝ որ իրենց տան հարցն ա լուծել։ Պատճառը միայն այն չի, որ պաշտոնյաները հիմնականում նեղ, անձնական հարցեր են լուծել, այլ առաջին հերթին այն, որ մարդկանց միայն իրենց անձնական հարցերն են հետաքրքրում։ Որքան էլ ցավալի լինի դա ընդունելը, բայց այդպես է։ Ազգի մեծ մասը ցանկացած փոփոխության նայում է ոչ թե այն տեսանկյունից, թե դա ինչ կտա երկրին, այլ թե ինքն ինչ կունենա դրանից։ Ազգային, պետական, պետականաշին ու պետականամետ մտածողությունը մեր ազգի մեծ մասի մոտ բացակայում է։ Դրա համար նախկին իշխանության արած անգամ լավ բանը շատերի կողմից բացասական էր ընդունվում, եթե իրենց շահերին հակասում էր։ Չգիտեմ ոնց, բայց այդ համընդհանուր մոտեցումը փոխել ա պետք։

| | |
2537 | 0