Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների կարգը

22:05, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների կարգը

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել, ինչի մասին նա տեղեկացրել է երևանցիներին հղված ուղերձում: Ձեզ ենք ներկայացնում քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացման կարգը։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40%-ից:

Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

| | |
5098 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ETE ELI PIT BO>ZI TXA HANRAPETAKAN NSTI UMER
ETE ELI PIT BO>ZI TXA HANRAPETAKAN NSTI UMER 22:58, 09.07.2018
PETQ TARONIN SIK>TIR ANEL@ SAX HANRAPETAKANNERNEL MI VIJVACQ MORICEN CNVAC SAX HANRAPETAKANNERNEL MECIC POQR BO>ZI CNUNDEN