Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

17:55, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

Հուլիսի 8-ին մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Մինչև հուլիսի 14-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչներն ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:

Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

Փառատոնը բացման ֆիլմը Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունն» էր, որի ցուցադրությունը կազմակերպվել էր «Մոսկվա» կինոթատրոնում: Փակման ֆիլմը Թերի Գիլյամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է:

Փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արոնոֆսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը (Ռուսաստան), ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը (Ֆրանսիա), ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը (Միացյալ Թագավորություն)։

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

Իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը (Չինաստան): Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը (Ռուսաստան), Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը (Լիտվա), ռեժիսոր և պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը (Նիդերլանդներ), միջազգային մի շարք կինոփառատոների, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը (Ֆրանսիա)։

Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները և մարտահրավերները։

Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, արդեն տասներեք տարի փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Տասներեք տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է մեկնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին` որպես կինոարվեստի միջազգային ասպարեզում իր ուրույն տեղն ունեցող միջոցառման: Փառատոնի միջոցով աշխարհը ճանաչում է հայերի ստեղծագործականությունն ու կամքը` հասնելու նոր բարձունքների կինոարվեստի ոլորտում: Նաև արդեն կարող ենք ուրախությամբ փաստել, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության յուրօրինակ ու կարևոր հարթակ:

«Ոսկե ծիրան»-ը խթանում է ազգային կինոյի զարգացումը: Ուրույն դիմագիծ ունեցող մեր կինոյով մենք՝ հայերս, այս եզակի միջոցառման շնորհիվ իրավունք ենք ստանում հավասարը հավասարի կանգնել մշակութային ազգերի կողքին: Ազգային կինոն մեզ անհրաժեշտ է մեր մշակութային ներկայությունը «մեծ աշխարհում» ամրապնդելու և միաժամանակ՝ գլոբալ մշակութային մարտահրավերներին արձագանքելու համար՝ պահպանելով մեր ինքնությունը»:

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է
«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային փառատոնի գլխավոր գործընկերն արդեն 13 տարի անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն է

8554 | 0
Facebook