Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Տաթևում տեղի է ունեցել «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

21:10, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Տաթևում տեղի է ունեցել «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան

Հուլիսի 6-ին Տաթևի վանքի բակում Ռոլան Հայրապետյանի ղեկավարած Musicatreize անսամբլը, Ֆրանսիայի ռադիոյի պատանեկան երգչախումբն ու Տաթևի վանքի մանկական երգչախումբն առաջին անգամ միասին կատարել են «Արշակի երգը» ստեղծագործությունը։ «Արշակի երգը» պատմում է մարդկային լեզվի կորստի մասին և թե ինչպես են մարդիկ փորձում փրկել բառերն անհետացումից։

Մինչ համերգը, Ֆրանսիայի ռադոյի պատանեկան երգչախումբը վարպետության դասեր է անցկացրել Տաթևի երգչախմբի համար։ Համերգի փորձերն ու վարպետության դասերն անցկացվել են Երևանում՝ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանում։

Բացօթյա պրեմիերային ներկա էին Տաթևի և հարակից համայնքների բնակիչներ, զբոսաշրջիկներ, որոնք շուրջ մեկ ժամ վայելել ենՏաթևի սաների ու ֆրանսիացի երաժիշտների համատեղ ելույթը։

«Արշակի երգ» ստեղծագործությունը հուլիսի 7-ին ներկայացվել է նաև Դիլիջանում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը, Դիլիջանի բնակիչներ, զբոսաշրջիկներ։

«Արշակի երգ»-ի ֆրանսիական պրեմիերան տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի ռադիոյի մեծ համերգասրահում։

Նշենք, որ «Արշակի երգը» երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լորան Գոդեն:

| | |
1730 | 0