Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Եթե պետք լինի, հետաքննությունը Սերժ Սարգսյանին էլ կհասնի». Նիկոլ Փաշինյան

16:00, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
«Եթե պետք լինի, հետաքննությունը Սերժ Սարգսյանին էլ կհասնի». Նիկոլ Փաշինյան

Այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե ԱԱԾ-ի բացահայտումները շարունակություն ունենալո՞ւ են, պատասխանել է, թե ինքը ԱԱԾ-ի առաջ խնդիր չի դրել, որ գնացեք, խոշոր բացահայտում արեք: «Ես ասել եմ, որ պետք է լինի օրինականություն... Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի առնչությամբ մարդկանց թվում է, թե կառավարությունում ասել ենք՝ այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին և գնում են բերման ենթարկելու։ Եղել է քաղաքացի, որը դիմում է գրել ինձ, որ ես այսպիսի խնդրի առաջ եմ կանգնել, որ իմ ձեռքից այդ նկարները խլել են, ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ-ն հրավիրել է այդ մարդուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին և գործին ընթացք է տրվել»,- ասել է Ն. Փաշինյանը:

Իսկ թե ինչպես է վերաբերում այն գործողություններին, որ բերման են ենթարկվում, ապա ազատ արձակվում և դա մի քանի անգամ կրկնվում է, Փաշինյանը պատասխանել է. «Կարող է՝ մի մարդու 10 անգամ բերման ենթարկեն ու բաց թողնեն, մեկին էլ մի անգամ բերման ենթարկեն և բաց չթողնեն. դա որոշվում է օրենքի շրջանակում»:

Հարցին՝ հնարավո՞ր են այդ գործողությունները հասնեն 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետն ասել է. «Ցանկացած հետաքննություն, եթե հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի տուն, կհասնի, ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, ընթացակարգերը, օպերատիվ տեղեկություններն են որոշում: Ես կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա։ Իսկ նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնխելիությունը հաղթահարելու եղանակներ նույնպես օրենքով մշակված են և այդպիսի դեպք մենք մեկ անգամ տեսել ենք»:

| | |
5723 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
hayer miatseq sik.tiratsnenq es antiqrist jhud b.ozi txerqin
hayer miatseq sik.tiratsnenq es antiqrist jhud b.ozi txerqin 19:52, 09.07.2018
Inchi katox e petq el chlini ??????
Nayi chsxalves
Mi tari heto hhkn el chi lini
Nayi mer hhkn el du chdarnas
ՀՀ. Քաղաքացի
ՀՀ. Քաղաքացի 22:59, 09.07.2018
Պետք է, պետք է: