Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շտապօգնության լրացուցիչ հերթապահություն` Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում

11:35, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Շտապօգնության լրացուցիչ հերթապահություն` Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում

Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն:

Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով` բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան աշխատանք:

Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահությունների ժամանակացույց` սահմանելով բժշկական կենտրոնների հերթապահությունների օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:

Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին կտեղեկացվի առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժին, որտեղ կամփոփվի ստացված տեղեկատվությունը:

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հորդորում է սթափ վարել, պահպանել երթևեկության կանոններն այս շրջանում խիտ երթևեկելի ճանապարհահատվածում, չանտեսել հնարավոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել առողջությունն ու կյանքը, այս մասին հայտնում է ԱՆ-ը:

3174 | 0
Facebook