Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամանակն է՝ Մշակույթի նախարարությունն զբաղվի պատկերասրահից անհետացած նկարներով». Էդիկ Բաղդասարյան

09:55, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
«Ժամանակն է՝ Մշակույթի նախարարությունն զբաղվի պատկերասրահից անհետացած նկարներով». Էդիկ Բաղդասարյան

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակն է՝ Մշակույթի նախարարությունն զբաղվի պատկերասրահից անհետացած նկարներով։ Տարիներ շարունակ խոսվում էր, որ շատ բնօրինակներ չկան։ Այնտեղից գողություններ են եղել, սակայն բոլոր այդ քրեական գործերը կարճվել են։ Իրավապահները դրանք պետք է վերաբացեն։ Նկարները, արձանիկները պետք է վերադարձվեն պատկերասրահ։ Բացատրություններ պետք է տան Արմեն Սմբատյանը, Հասմիկ Պողոսյանը, Փարավոն Միրզոյանը։ Նրանք հաստատ գիտեն նկարների տեղերը։
     Հետքը բավականին երկար ժամանակ զբաղվել է Պատկերասրահով, կարող ենք օգնել, եթե մեր կարիքը ունենան»։

4312 | 0
Facebook