Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ստեփանակերտում կայացել է սպորտային պարերի միջազգային մրցույթ-փառատոն

22:15, ուրբաթ, 13 հուլիսի, 2018 թ.
Ստեփանակերտում կայացել է սպորտային պարերի միջազգային մրցույթ-փառատոն

Հուլիսի 1-ից 2-ը «Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի» և Արցախի «Պարի և սպորտային պարերի միություն» ՀԿ-ի համատեղ ջանքերով, Ստեփանակերտում տեղի է ունեցել սպորտային պարերի երկրորդ միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում կայացել է «Ստեփանակերտի գավաթ» բաց առաջնությունը: Ստեփանակերտում երկրորդ անգամ անցկացվող սպորտային պարերի փառատոնին մասնակցելու Արցախ է ժամանել մոտ 500 մասնակից՝ Ռուսաստանից (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ), Ուկրաինայից (Կիև), Մոլդովայից (Քիշնև), Լեհաստանից (Լյուբլին), ԱՄՆ-ից (Գլենդել), Պարսկաստանից (Թեհրան), Հայաստանից (Երևան, Գյումրի, Արմավիր, Էջմիածին) ու Արցախից (Ստեփանակերտ):

Փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հուլիսի 1-ին կայացել է բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը՝1 մլն 200 հազար ՀՀ դրամը, փոխանցվել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին:

Հուլիսի 2-ին մրցույթը շարունակվել է Ստեփանակերտի N 6 դպրոցում, իսկ երեկոյան տեղի է ունեցել մրցանակաբաշխությունն ու փակման հանդիսավոր արարողությունը: Հուլիսի 3-ին ԿԳՍ նախարարը հյուրընկալել է փառատոնի շրջանակներում Արցախ ժամանած միջազգային կարգի վարպետներ Օքսանա Սեմյոնովային (Մոլդովա), Սերգեյ Կոբիլկինին (Լեհաստան), Օլեգ Դաշկևիչին (Ռուսաստան), Օլեգ Կուդինովին (Ռուսաստան), Իգոր Մաշինին (Ուկրաինա), Լարիսա Մաշինային (Ուկրաինա) ու Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանին:

| | |
1458 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am