Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրաստ էինք բանտարկվել, կորցնել ամեն ինչ». Արարատ Միրզոյան

12:45, կիրակի, 08 հուլիսի, 2018 թ.
«Պատրաստ էինք բանտարկվել, կորցնել ամեն ինչ». Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է. «Երբ Գյումրուց սկսեցինք քայլերթը, չգիտեինք, որ ամեն բան այսպես է ավարտվելու, բայց գիտեինք, որ ամեն ինչ անելու ենք, ոչ մի վայրկյան չենք նահանջելու։ Մենք ամեն ինչ դրել էինք սեղանին, պատրաստ էինք բանտարկվել, կորցնել ամեն ինչ, երևի թե հենց դա տեսնելով էր, որ մարդիկ կանգնեցին մեր կողքին։

Միշտ վստահ եմ եղել, որ մի օր հաղթելու ենք, այլ հարց է, որ չեմ իմացել, թե երբ է այդ օրը։ Այս պայքարի ընթացքում էլ չգիտեի, որ հիմա է»։

16084 | 34
Facebook