Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թերեզա Մեյը սպառնացել է պաշտոնանկ անել Բորիս Ջոնսոնին

13:05, շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ.
Թերեզա Մեյը սպառնացել է պաշտոնանկ անել Բորիս Ջոնսոնին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության անդամներին խոստացել է պաշտոնանկ անել ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնին և մյուս նախարարներին, եթե նրանք փորձեն խոչընդոտել Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրսբերման հարցով կառավարության ծրագրին, հաղորդում է The Times-ը:

«Մենք դեռ մշակում ենք Brexit-ի հարցով մեր դիրքորոշումը, ես կառավարության իմ գործընկերներին թույլ եմ տվել արտահայտել իրենց անձնական դիրքորոշումը: Եվ այժմ, երբ առաջարկը համաձայնեցվել է, անհրաժեշտ է հավաքական պատասխանատվություն կրել»,- պարբերականը մեջբերում է Մեյի խոսքը:

Քննարկումների արդյունքներով կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ին առաջարկել է ազատ առևտրի գոտի ստեղծել և սահմանել ապրանքների և գյուղատնտեսական մթերքի ցուցակը, որոնք չեն հայտնվի հետագա սահմանափակումների ներքո:

Սակայն այս ծրագիրը ձեռնտու չի թվացել առավել «կոշտ» մոտեցման կողմնակիցներին, ովքեր կարծում են, որ այդպիսով Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ-ից կախվածությունը:

11307 | 0
Facebook