Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Լիսկայի մտրակին սովոր մարդիկ ապշած են. ինչպե՞ս կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին մարդը գա, մեզ հետ խոսի». «Հրապարակ»

10:20, շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ.
Լիսկայի մտրակին սովոր մարդիկ ապշած են. ինչպե՞ս կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին մարդը գա, մեզ հետ խոսի». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սյունեցիները զարմացած են Նիկոլ Փաշինյանի այցից: Լիսկայի մտրակին, Վոգի 37թ․ մեթոդներին սովոր մարդիկ ապշած են, թե ինչպես կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին, մորուքով մարդը գա կանգնի և մեզ հետ խոսի»: Իրենց էլ ո՛չ ստիպեն գնալ հանդիպման, ո՛չ ասեն, թե ինչ հարցեր տան: «Ոնց որ վարչապետը եկած չլիներ, այլ ընդդիմադիր միտինգ լիներ»,- ասում էին սյունեցիները:

Այս այցն անմահացավ մի քանի դրվագով՝ Գորիսում քաղաքապետին նկատողություն անելով անվճար տրանսպորտի համար, Մեղրիում մաքսակետի աղբի թեմայով, Կապանում էլ, երբ քաղաքապետը փորձել էր պատասխանել հարցին, մարդիկ սուլել էին: «Ամոթ էր, պատշաճ հյուրընկալություն չէին արել, ո՛չ բեմ էին սարքել, ո՛չ մի բան, մի քանի հարց տվեցին՝ վերելակի, գազի, ջրի, կենցաղային մանր-մունր հարցեր, ասեցին-խոսեցին, ծիծաղեցին, սելֆի արեցին, գնացին։ Սենց բան չէինք տեսել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
12242 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
հայ մարդ
հայ մարդ 14:08, 07.07.2018
"Հրապարակ" ավելորդ դուրս եք տալիս, նորմալ ընդունել են ու ճանապարհել, սյունեցին անշնորք չի, նույնիսկ Գորիսում գորիսեցինեերի համար կարևոր հուշարձանի բացում եղավ հատուկ վարչապետի այցով, պարզապես մի չարախոսեք այդքան բան, իսկ լուծելու խնդիրներ միշ էլ եղել ու կլինեն ՀՀ բոլոր քաղաքներում