Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լիսկայի մտրակին սովոր մարդիկ ապշած են. ինչպե՞ս կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին մարդը գա, մեզ հետ խոսի». «Հրապարակ»

10:20, շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ.
Լիսկայի մտրակին սովոր մարդիկ ապշած են. ինչպե՞ս կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին մարդը գա, մեզ հետ խոսի». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սյունեցիները զարմացած են Նիկոլ Փաշինյանի այցից: Լիսկայի մտրակին, Վոգի 37թ․ մեթոդներին սովոր մարդիկ ապշած են, թե ինչպես կարող է «շալվար-մայկով, կեպկան գլխին, մորուքով մարդը գա կանգնի և մեզ հետ խոսի»: Իրենց էլ ո՛չ ստիպեն գնալ հանդիպման, ո՛չ ասեն, թե ինչ հարցեր տան: «Ոնց որ վարչապետը եկած չլիներ, այլ ընդդիմադիր միտինգ լիներ»,- ասում էին սյունեցիները:

Այս այցն անմահացավ մի քանի դրվագով՝ Գորիսում քաղաքապետին նկատողություն անելով անվճար տրանսպորտի համար, Մեղրիում մաքսակետի աղբի թեմայով, Կապանում էլ, երբ քաղաքապետը փորձել էր պատասխանել հարցին, մարդիկ սուլել էին: «Ամոթ էր, պատշաճ հյուրընկալություն չէին արել, ո՛չ բեմ էին սարքել, ո՛չ մի բան, մի քանի հարց տվեցին՝ վերելակի, գազի, ջրի, կենցաղային մանր-մունր հարցեր, ասեցին-խոսեցին, ծիծաղեցին, սելֆի արեցին, գնացին։ Սենց բան չէինք տեսել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

14187 | 1
Facebook