Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադայում անոմալ շոգից 19 մարդ է մահացել

12:35, հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ.
Կանադայում անոմալ շոգից 19 մարդ է մահացել

Կանադայի Քվեբեկ նահանգում, Մոնրեալ քաղաքում անոմալ շոգի հետևանքով 19 մարդ է մահացել, հաղորդում է AFP գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի կանադական ԶԼՄ-ները հայտնել են 17 զոհի մասին: Մոնրեալում՝ 12 մարդ, ևս 5-ը՝ քաղաքից դեպի արևելք գտնվող գյուղում:

Մահացածները կամ մեծահասակներ են եղել կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ:

Կանադայում անոմալ շոգ եղանակը կպահպանվի մինչև վաղը: Այդ կապակցությամբ երկրի իշխանությունները բնակիչներին կոչ են արել զգոնություն ցուցաբերել, շատ ջուր խմել և անհրաժեշտության դեպքում փողոց դուրս գալ:

12231 | 0
Facebook