Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի նախագահը կոչ է արել պատրաստ լինել ԱՄՆ-ի հետ պատերազմին

12:05, հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ.
Վենեսուելայի նախագահը կոչ է արել պատրաստ լինել ԱՄՆ-ի հետ պատերազմին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել երկրի զինված ուժերին պատրաստ լինել ԱՄՆ-ի հետ պատերազմին և մեծացնել զգոնությունը, հաղորդում է Интерфакс-ը:

«Դուք չպետք է մեկ վայրկյան անգամ թուլացնեք զգոնությունը, քանի որ մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքը, մեր երկիրը ստացել է այդ իրավունքն իր ողջ պատմության համար»,- ասել է Վենեսուելայի նախագահը՝ ելույթ ունենալով զինվորականների առջև:

Մադուրոյի հայտարարությունը կապված էր ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունների հետ, համաձայն որոնց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ. օգոստոսին Սպիտակ տանը խորհրդակցության ժամանակ հայտարարել է Վենեսուելա ներխուժելու հնարավորության մասին՝ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի պատճառով:

11394 | 0
Facebook