Ֆրանսիայի Նանտ քաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո իրավապահները 11 մարդու են ձերբակալել: Անկարգությունները տեղի են ունեցել, երբ ոստիկանները 22-ամյա բնակչի են գնդակահարել, հաղորդում է Le Parisien-ը:
«11 մարդ է ձերբակալվել՝ կապված քաղաքում բռնության իրականացման, մեքենաների այրման փորձերի հետ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ինչպես նաև հաղորդվում է, որ 11 ձերբակալվածների թվում անչափահասներ կան: