Խնդրում ենք սպասել...

Միջազգային

92-ամյա ամերիկուհին որդուն սպանել է, որպեսզի իրեն ծերանոց չտանի

12:15, հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ.
92-ամյա ամերիկուհին որդուն սպանել է, որպեսզի իրեն ծերանոց չտանի

ԱՄՆ-ում 92-ամյա կինը սպանել է որդուն, որպեսզի վերջինն իրեն ծերանոց չտանի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Աննա Մեյ Բլեսինգի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել միտումնավոր սպանության համար: Ոստիկանության փաստաթղթերի համաձայն՝ նա մի քանի օր մտածել է հանցանքի մասին:

«Դու վերցրեցիր իմ կյանքը, այդ իսկ պատճառով ես վերցնում եմ քոնը»,- ոստիկանության հաղորդմամբ՝ ասել է 92-ամյա կինը Արիզոնայում ոստիկանության կողմից իր տանից դուրս բերվելու ժամանակ: Նա ապրում էր որդու և որդու ընկերուհու հետ: Բլեսինգը ոստիկանությանը հայտնել է նաև, որ մտադիր է սպանությունից հետո ինքնասպան լինել:

Նրա 72-ամյա որդին ցանկանում էր մորը ծերանոց տանել, քանի որ դժվար էր դարձել միասին ապրելը:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ կինը հանել է դեռևս 1970-ականներին գնված հրացանն ու կրակել որդու վրա: Հրացանը պահել է նաև նրա 57-ամյա ընկերուհու վրա, ում հաջողվել է վերցնել զենքն ու նետել սենյակի անկյունում:

13211 | 0
Facebook