Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես արդեն մի ամիս է՝ սպասում եմ այս օրվան ու ուրախ իջա բակ՝ նայելու». Սաշիկ Սարգսյանի հարևանուհի

14:15, չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ.
«Ես արդեն մի ամիս է՝ սպասում եմ այս օրվան ու ուրախ իջա բակ՝ նայելու». Սաշիկ Սարգսյանի հարևանուհի

«Պտի սենց լիներ»,- անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի բնակարանում ԱԱԾ-ի գործողություններին՝ ասել է վերջինի հարևանուհին: «Ես արդեն մի ամիս է՝ սպասում եմ այս օրվան ու ուրախ իջա բակ՝ նայելու: Ոխերիմություն, վրեժ չկա չկա, ես տեսել եմ՝ ոնց ա ինքը զինված թիկնազորով մտնում ընտրատարածք, ոնց ա բաց քվեարկում: Երբ այդ օրն ասացին՝ օրենք եք խախտում, մտեք քվեախուց, բարձր հայհոյեց, ասաց՝ իմ երկիրն ա, ինչ ուզեմ, կանեմ... Դրա համար սպասում էի էս օրվան»,- ասաց հարևանուհին:

Արդեն հայտնել էինք, որ ԱԱԾ-ն շրջափակել և խուզարկություն է իրականացնում Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը, որը գտնվում է Թումանյան 11 հասցեում:

56527 | 9
Facebook