Բրիտանական ոստիկանությունն այսօր հայտնել է Սոլսբերիում թունավորման նոր դեպքի մասին, հաղորդում է DW-ն:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հունիսի 30-ին Էյմսբերի քաղաքում շենքերից մեկում անգիտակից վիճակում մի տղամարդ և մի կին է հայտնաբերվել: Ոստիկանությունը հայտնել է նաև, որ նրանք թունավորվել են «անհայտ նյութով»:
Տուժածներն այժմ գտնվում են Սոլսբերիի հիվանդանոցում, նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մասնագետներն աշխատում են նյութի ծագումն սահմանելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Սոլսբերիում «Նովիչոկ» նյութով թունավորվել էին ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը: Մայիսին նրանք դուրս էին գրվել հիվանդանոցից: