Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծեծին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը

12:10, երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ.
Ծեծին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանը

Արդեն հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը։ Նա կասկածվում է ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել Օլիմպիական կենտրոնում:

Լուրեր տարածվեցին, որ ծեծին մասնակցել է նաև ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մեր հարցին ի պատասխան՝ Ահարոնյանն ասաց՝ «կպարզվի քննությամբ»:

20434 | 6
Facebook