Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է Սիրիայի հարցով գործարք կնքել Պուտինի հետ. CNN

11:20, ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ.
Թրամփը մտադիր է Սիրիայի հարցով գործարք կնքել Պուտինի հետ. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր է Սիրիայի հարցով գործարք կնքել, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին:

Խոսքն այսպես կոչված փակ գոտու մասին է՝ Սիրիայի հարավարևմտյան հատվածում: Գործարքն ԱՄՆ-ին թույլ կտա դուրս բերել իր ուժերը մերձարևելյան երկրից:

CNN-ի տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի աջակցությամբ սիրիական իշխանության զորքերը կարող են վերահսկողություն սահմանել Հորդանանի սահմանի մոտ տարածքի վրա:

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում, որտեղ կքննարկեն ազգային անվտանգության և երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Թրամփն ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ անհամբերությամբ սպասում է իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը:

10461 | 0
Facebook