Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Չարաշահումներ Նորավանի դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին. ՔԿ

19:15, հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ.
Չարաշահումներ Նորավանի դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին. ՔԿ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին:

Ըստ կոմիտեի, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱ կազմակերպության տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։ Պարզվել է, որ տնօրենն անձամբ բանկոմատից կանխիկացրել է գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս էլեկտրիկին տվել 20 հազար դրամ, իսկ մնացած մասը՝ յուրացրել:

«Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ տնօրենը խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով աշխատանքային պայմանագրի մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (Խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է` պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով», - ասված է հաղորդագրությունում:

| | |
2443 | 1