Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում հակակառավարական ցույցերը շարունակվում են

12:05, հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ.
Իրանում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Իրանի մայրաքաղաքում այսօր, ինչպես նախօրեին, շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ ամենազանգվածայինը 2012թ-ից ի վեր:

Ցուցարարները՝ հիմնականում փոքր բիզնեսի սեփականատերերը, պահանջում են տնտեսական պայմանների բարելավում:

Երեկ գործադուլ էր հայտարարել Թեհրանում գտնվող աշխարհի ամենամեծ փակ շուկան՝ Grand Bazar-ը:

Ցույցերը կապված են իրանական ռիալի կտրուկ անկման հետ. սև շուկայում ԱՄՆ մեկ դոլարի համար այժմ տալիս են մոտ 90 հազար ռիալ:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երեկ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև ձերբակալություններ են սկսվել:

5362 | 0
Facebook