Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տիգրան Ներսիսյանն ու Ելենա Բորիսենկոն բերման ենթարկվեցին: Օրենքի տառին համապատասխան՝ շատ շնորհքով». Ելենա Բորիսենկոն ծաղրում է Շմայսին

14:05, չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ.
«Տիգրան Ներսիսյանն ու Ելենա Բորիսենկոն բերման ենթարկվեցին: Օրենքի տառին համապատասխան՝ շատ շնորհքով». Ելենա Բորիսենկոն ծաղրում է Շմայսին

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ հետևյալ գրառմամբ.

«Տիգրան Ներսիսյանն ու Ելենա Բորիսենկոն բերման ենթարկվեցին ԱԱԾ-ի կողմից: Օրենքի տառին համապատասխան՝ շատ շնորհքով»:

Նշենք, որ լուսանկարն արված է «Այրված անուրջներ» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ: Դերասանուհին այսկերպ կատակել է՝ մեջբերելով Շմայսի խոսքը. «Ոչ մի անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են»:

60289 | 1
Facebook