Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, ձերբակալվել է

22:10, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, ձերբակալվել է

25.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով նույն օրը ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ «Սերժի Վաչո» մականունով հայտնի Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում խուզարկության արդյունքներով քրեական գործ էր հարուցվել:

9156 | 1
Facebook