Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շիրակ»-ը հայտարարություն է տարածել

21:40, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
«Շիրակ»-ը հայտարարություն է տարածել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել՝

կապված ՀՖՖ-ի՝ ակումբի անդամակցությունը կասեցնելու մտադրության հետ։

«ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը չի պարունակում որևէ դրույթ հասարակական կազմակերությունների (իրավաբանական անձանց միությունները օրենքի ուժով պարտավոր են վերակազմակերպվել հասարակական կազմակերպության) անդամների՝ հասարակական կազմակերպության անդամությունը կասեցնելու վերաբերյալ։ Հետևաբար, ՀՀՖ կանոնադրությունը ՀՀՖ անդամությունը կասեցնելու հնարավորություն նախատեսող դրույթների մասով հակասում է գործող ՀՀ օրենսդրությանը և չի կարող կիրառվել»,- նշված է հայտարարության մեջ։

3943 | 0
Facebook