Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հպարտ եմ, որ խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում». Քորի Ազադիգյան

21:20, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
«Հպարտ եմ, որ խաղում եմ Հայաստանի ազգային հավաքականում». Քորի Ազադիգյան

Լիբանանի Բեյրութ քաղաքում ավարտված SSS միջազգային մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած Լիբանան -Հայաստան խաղում իր նորամուտը նշեց հայազգի բասկետբոլիստ Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյանը:

Ազադիգյանը խաղադաշտում անցկացրեց 32 րոպե և վաստակեց 17 միավոր:

«Շատ տպավորված եմ Հայաստանի ազգային հավաքականով, առաջին անգամ էի Հայաստանում, բայց առաջին իսկ օրվանից ինձ զգացել եմ ինչպես տանը։ Ինձ և՛ խաղացողները, և՛ մարզիչներն ընդունեցին մեծ սիրով։ Հպարտ եմ, որ խաղում եմ հենց իմ երկրի ազգային հավաքականում: Դա իմ երազանքն էր: Այստեղ բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են։ Ուրախ եմ, որ հանդիսանում եմ այս թիմի, այս մեծ ընտանիքի անդամը:
     Առաջին խաղս Հայաստանի հավաքականի կազմում եղավ Լիբանանի դեմ հանդիպումը: Շատ տպավորված եմ և հպարտ, որ կարողացա օգնել թիմիս՝ հյուրընկալվելիս հաղթել տանտերերին։ Կարծում եմ Հայաստանի հավաքականն ունի բոլոր հնարավորությունները՝ Դանիային հաղթելու համար: Մինչ այս հետևել եմ Հայաստանի հավաքականի բոլոր հանդիպումներին, և հավատում էի, որ մի օր ես էլ կլինեմ այս մեծ ընտանիքի անդամը: Հուսով եմ՝ կարդարացնեմ բոլորի սպասելիքները»,- նշել է Ազադիգյանը՝ ՀԲՖ-ի հետ զրույցում։

3184 | 0
Facebook