Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ կարատեիստները 4 մեդալով են վերադարձել Հունգարիայից

14:25, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Հայ կարատեիստները 4 մեդալով են վերադարձել Հունգարիայից

Հունիսի 23-ին Հունգարիայում կայացել է Կիոկուշին կարատեի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացրել է 5 մարզիկ, որոնցից 4-ը մեդալներով են վերադարձել հայրենիք՝
     1. Հովհաննես Սարգսյան- 2-րդ տեղ (կումիտե)
     2. Գևորգ Գևորգյան- 2-րդ տեղ (կումիտե)
     3. Վահագն Հակոբյան- 3-րդ տեղ (կումիտե)
     4. Մհեր Գևորգյան- 3-րդ տեղ (կատա)
     Նշենք, որ առաջնության «Լավագույն տեխնիկայի» համար նախատեսված 2 մրցանակներին էլ արժանացել են հայ մարզիկները՝ երիտասարդների մեջ՝ Հովհաննես Սարգսյանը, պատանիների մեջ՝ Վահագն Հակոբյանը:

2306 | 0
Facebook