Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արշալույսցին պատմում է՝ ինչպես է Մանվել Գրիգորյանի եղբորորդին քարով հարվածել իր հոր գլխին

14:00, երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Արշալույսցին պատմում է՝ ինչպես է Մանվել Գրիգորյանի եղբորորդին քարով հարվածել իր հոր գլխին

«1996-97թթ. էր, պապան գառաժում էր աշխատում՝ որպես դզող-փչող, Հրանտ Գրիգորյանն էլ տնօրենն էր: Չեմ իմանում՝ ինչ ա լինում իրանց մեջ, քարով խփում ա պապայի գլխին: Հրանտ Գրիգորյանը մեր գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի ախպերն ա, Մանվել Գրիգորյանի եղբորորդին: Ոչ մեկ չէր գալիս առաջին օգնություն ցույց տալու, սաղ վախենում էին: Փառք Աստծո, պապան չմահացավ էդ ուդառից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշալույսի գյուղապետի հրաժարականը պահանջող գյուղացիներից մեկը:

Հիշեցնենք՝ Զարզանդ Գրիգորյանը համայնքը ղեկավարում է 2008-ից:

Ներկայացնում է «Ազատություն»-ը
5961 | 0
Facebook