Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում արգելել են փրկել ծովում խեղդվող փախստականներին

01:15, երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ.
Իտալիայում արգելել են փրկել ծովում խեղդվող փախստականներին

Իտալիայի կառավարությունն արգելել է փրկարարական նավակներին՝ օգնել Միջերկրական ծովում խեղդվող փախստականներին, հաղորդում է Independent-ը:

Պարբերականը նշում է, որ հունիսի 24-ին իտալիայում փրկարարները SOS 6 ազդանշան են ստացել նավակներից, որոնք Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա ներգաղթյալների են տեղափոխել: Սակայն Հռոմում հայտարարել են, որ փախստականները գտնվում են Լիբիայի տարածքային ջրերում, և պատասխանատվությունը դրել Տրիպոլիի վրա:

Ավելի վաղ Իտալիայի ՆԳՆ ղեկավար, փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել էր, որ Իտալիան այլևս ի վիճակի չէ ընդունելու թեկուզ մեկ ներգաղթյալի:

14807 | 1
Facebook